Խճանկար

ԱՄՆ-ի մասնագետները կանխատեսում են, որ «Պրոգրես» տիեզերանավը կընկնի մայիսի 8-ին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի մասնագետները կանխատեսում են, որ «Պրոգրես» տիեզերանավը կընկնի մայիսի 8-ին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պրոգրես-Մ-27Մ» բեռնատար տիեզերանավն ուղեծրից դուրս կգա մայիսի 8-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարության տիեզերական գործողությունների միավորված կենտրոնը:

Ամերիկացի զինվորականները ենթադրում են, որ նավի բեկորների անկման շրջանը կգտնվի ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան ափի մերձակայքում: Ավելի վաղ ենթադրվում Էր, որ «Պրոգրես»-ն ուղեծրից դուրս կգա մայիսի 9-ին եւ կընկնի Կուբայից 1600 կիլոմետր արեւելք գտնվող շրջանում:

Իր հերթին, Ռոսկոսմոսը բեռնատար տիեզերանավի բեկորների անկումը կանխատեսում Է մայիսի 5-ից մինչեւ 7-ն ընկած շրջանում:

«Պրոգրես» նավը հաշվարկային ուղեծիր դուրս չի բերվել ապրիլի 27-ին արձակվելուց հետո: Թռիչքների կառավարման կենտրոնին չհաջողվեց կապվել նավի հետ, ինչից հետո «Պրոգրես»-ն սկսեց անկառավարելի անկումը ուղեծրից, հաղորդել Է BBC-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում