Խճանկար

Իրանում արգելել են տղամարդկանց «սատանայական» սանրվածքները

1 րոպեի ընթերցում

Իրանում արգելել են տղամարդկանց «սատանայական» սանրվածքները

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները տղամարդկանց արգելել են տարածում գտած որոշ սանրվածքներ, որոնք ճանաչվել են որպես «դիվական»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 5-ին հաղորդել Է Իրանի ԻՍՆԱ գործակալությունը:

«Այսուհետեւ սատանայի երկրպագման պաշտամունքին վերաբերող սանրվածքներն արգելված են»,- հայտարարել Է Իրանի տղամարդկանց վարսավիրների ասոցիացիայի ղեկավար Մուստաֆա Գովախին:

Ըստ որում նա չի ճշտել, թե հատկապես ինչ սանրվածքների մասին Է խոսքը: Սակայն, ինչպես նշում են զանգվածային լրատվամիջոցները, արգելքը կվերաբերի, մասնավորապես, այն խոպոպիքներին, որոնցում մազերը ցից-ցից են կանգնած:

Գովախին սպառնացել Է վարսավիրական այն սրահների թույլատրագրերի բռնագրավմամբ, որոնք կհամաձայնեն կատարել «իսլամական վարչակարգի կանոնները խախտող» սանրվածքներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը`AFP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում