ԱՄՆ-ն երկրաշուրջ ուղեծրում գրեթե 17 հազար ձեռակերտ օբյեկտ Է հաշվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնի մասնագետները երկրաշուրջ ուղեծրում արհեստական ծագման 16 հազար 926 օբյեկտ են հաշվել, այդ թվում արբանյակներ եւ «տիեզերական աղբի» օբյեկտներ: Դրանցից 3907-ը տիեզերական ապարատներ են, 13 հազար 19-ը՝ հրթիռների վերջին աստիճաններ, թափառքի բլոկներ, տիեզերական տեխնիկայի բեկորներ: Այս տվյալները, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բերված են «տիեզերական աղբի» վերաբերյալ հերթական եռամսյակային հաշվետվության մեջ, որը հրապարակվել Է Ջոնսոնի անվան կենտրոնի կայքում:

Ըստ որում 6312 օբյեկտ պատկանում Է Ռուսաստանին, ներառյալ 1462 աշխատող եւ չաշխատող արբանյակներ, ինչպես նաեւ 4850 միավոր «տիեզերական աղբ»: 5142 օբյեկտներն ամերիկյան են, այդ թվում՝ 1300 արբանյակ եւ «աղբի» 3842 օբյեկտ: Երրորդ տեղն զբաղեցնում Է Չինաստանը, որի հաշվին կա 3716 օբյեկտ՝ 177 արբանյակ եւ 3539 միավոր «աղբ»: Երկրաշուրջ ուղեծրում մնացած ձեռակերտ օբյեկտները նվազման կարգով բաժին են ընկնում Ֆրանսիային, Ճապոնիային, Հնդկաստանին, Եվրոպայի տիեզերական գործակալությանը եւ այլ երկրների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA/NSASA

Հայերեն Русский

ՀՀ մարզերում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր

Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին

2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին

Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից վերադարձած զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել վարժական հավաքներին

Սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից