Խճանկար

Թաիլանդում շունը փրկել Է մորից լքված նորածնի կյանքը

1 րոպեի ընթերցում

Թաիլանդում շունը փրկել Է մորից լքված նորածնի կյանքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի Չոնբուրիի նահանգում Նոմ Սոթ («Կաթ») անունով թափառող շունը փրկել Է նորածին աղջկա կյանքը, որին մայրը նետել Էր աղբահորը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 5-ին հաղորդել Է Bangkok Post թերթի Էլեկտրոնային տարբերակը:

Սպիտակ բակապահ շունը, որն ապրում Է Pattana Villa պահպանվող մենատնային ավանի փողոցներից մեկում, տեղի բնակիչների աչքի առաջ ատամներով խլել Է սավանի մեջ փոթաթված մանկիկին, որի պատճառով կռվում Էին երկու այլ շներ, եւ այդ շներից տարել հեռու՝ մարդկանց մոտ: Ավանի բնակիչները շնից վերցրել են երեխային եւ կանչել փրկարարների:

Աղջկան, որի մարմի վրա մի քանի կծոցներ են եղել, տարել են հիվանդանոց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում