ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանը հատած և ադրբեջանական կողմում գերի ընկած Արսեն Բաղդասարյանը դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:Ծանր հանցագործությունները քննող Գյանջայի դատարանը հայ սահմանախախտ Արսեն Բաղադասրյանին դատել է որպես դիվերսանտ:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով այդ երկրի ռազմական գերատեսչությանը, հաղորդել էին, որ գերեվարել են Արսեն Էդուարդի Բաղդասարյանին: Ավելի ուշ ԼՂՀ պաշտպանության բանակը հայտարարել է, որ Արսեն Բաղդասարյանը, հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչիհամար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ,ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: