Խճանկար

Գիտնականները ձվարանի քաղցկեղի հայտնաբերման նոր մեթոդ են առաջարկել

1 րոպեի ընթերցում

Գիտնականները ձվարանի քաղցկեղի հայտնաբերման նոր մեթոդ են առաջարկել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գիտնականները պնդում են, որ հիվանդների ախտորոշման՝ իրենց կողմից մշակված մեթոդիկան, որը գնահատում Է արյան մեջ պրոտեինի մակարդակի փոփոխությունները, թույլ կտա ավելի արդյունավետորեն հայտնաբերել ձվարանի քաղցկեղը հիվանդության վաղ փուլում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

14 տարվա ընթացքում հետազոտողները կատարել են գիտափորձ, որին մասնակցել Է ավելի քան 46 հազար կին:

Նախնական տվյալներով՝ արյան անալիզի՝ հիմք վերցված մեթոդը կրկնակի արդյունավետ Է, քան այժմյանը:

Սպասվում Է, որ գիտափորձը կավարտվի այս տարի:

Լուսանկարը` РИА Новости

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում