Շոու բիզնես

Քիմ Քարդաշյանն ու Շերը Նյու Յորքում խոսել են Հայաստան կատարած այցերից

2 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանն ու Շերը Նյու Յորքում խոսել են Հայաստան կատարած այցերից

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի հոլիվուդյան հայազգի աստղ Շերը (Շերիլին Սարգսյան) և ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հանդիպել են Նյու Յորքում կայացած Met Gala 2015 երեկոյի ժամանակ: Հանդիպմանը նրանք հիշել են տարբեր տարիներին Հայաստան կատարած այցելությունները և խոսել են դրանցից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Քիմը գրառում է կատարել Instagram-ի իր էջում:

«Այս գեղեցկությունը, այս կուռքը:- Գրել է ՔարդաշյանըՇերի մասին:-Ես այնքան ուրախ եմ, որ հանդիպել եմ նրան: Մենք խոսել ենք Հայաստան կատարած մեր հրաշալի ճանապարհորդությունների մասին»:

Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ապրիլի 8-ին ժամանեցլ է Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյանները շրջել են մայրաքաղաքով, այցելել «Մայր Հայաստանե հուշարձան և «Կասկադ» համալիր` այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին: Քարդաշյանների այցը մեծ ուշադրության է արժանացել նաև համաշխարհային մամուլում. տարբեր պարբերականներ և թերթեր նրանց այցի շնորհիվ անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը:

Շերիլին Սարգսյանը Հայաստան է այցելել 1993 թվականին, որի մասին վերջերս գրառում էր կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Լուսանկարները` Քիմ ՔարդաշյանիInstagram-ի էջից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում