Հասարակական

Տասնամյա տղան Դիլիջանում ընկել է գետն ու մահացել

1 րոպեի ընթերցում

Տասնամյա տղան Դիլիջանում ընկել է գետն ու մահացել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցին հարակից կամրջի մոտակայքում 10-ամյա տղան ընկել է Աղստև գետը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այս մասին ՏԿԱԻՆ-ն ահազանգ է ստացել մայիսի 4-ին` ժամը 18.40-ին:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: «Քեսաբ» ռեստորանային համալիրի մոտ՝ գետի մեջ, հայտնաբերվել է Ա. Ղ.-ի (ծնվ. 2005 թ.) դին:

Հրշեջ-փրկարարները դին դուրս են բերել գետից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում