Հասարակական

Երեք մեքենաների բախումից 7 տուժածների վիճակը բավարար է

1 րոպեի ընթերցում

Երեք մեքենաների բախումից 7 տուժածների վիճակը բավարար է

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. իրար են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 33OT975 պետհամարանիշի, «ՎԱԶ-2107» մակնիշի 34TZ778 պետհամարանիշի և «ԳԱԶել» մակնիշի 1733L պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Շ. Ղ.-ն, Ա. Ղ.-ն, Շ. Խ.-ն, Մ. Հ.-ն, Ս. Ս.-ն, Գ. Հ.-ն և Վ. Ա.-ն տեղափոխվել են Գավառ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում