Խճանկար

Ջոն Քերին սելֆի Է արել փղուկի հետ

1 րոպեի ընթերցում

Ջոն Քերին սելֆի Է արել փղուկի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քենիա պաշտոնական այցի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին սելֆի Է արել փղուկի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լուսանկարը զետեղված Է ամերիկացի պաշտոնյայի Twitter-ում:

Լուսանկարն արվել Է Նայրոբիի Ազգային զբոսայգում՝ Դեւիդ Շելդրիկի անվան ապաստարանում: Դրա աշխատակիցները խնամում են այն փղիկներին, որոնք կորցրել են իրենց մայրերին: Հաստատության հիմնադիրը՝ Դեւիդ Շելդրիկի այրին՝ Դաֆնան, 1987 թվականին դարձել Է առաջինը, ում հաջողվեց խնամելով ոտքի կանգնեցնել կենդանուն:

Ջոն Քերին այցով Քենիա Է ժամանել մայիսի 3-ին: Իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում նա պատրաստվում Է արծարծել այդ երկրում մարդու իրավունքների հարցը, ինչպես նաեւ անվտանգության եւ ահաբեկչութան հետ կապված խնդիրները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում