Խճանկար

Շվեյցարիայում գտել են 50 տարվա ընթացքում չպահանջված հազար հաշիվներ

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիայում գտել են 50 տարվա ընթացքում չպահանջված հազար հաշիվներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի բանկերում հայտնաբերվել են մինչեւ 1955 թվականը բացված եւ այդ ժամանակից ի վեր չօգտագործված հազար հաշիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Welt am Sonntag թերթին:

Անտեր հաշիվները գտնվել են շվեյցարական նոր օրենքի շնորհիվ, որին համապատասխան այս տարի բանկերը պետք Է տեղեկատվություն հրապարակեն այն հաշիվների մասին, որոնք բացվել են առնվազն 60 տարի առաջ եւ որոնք 50 տարվա ընթացքում մնացել են չպահանջված:

Փորձագետների կարծիքով՝ հայտնաբերված հաշիվները կարող են օգնել բացահայտելու նացիստների այն խնայողությունների հետքերը, որոնք նրանք հաջողությամբ փոխանցել են տակավին մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը: Բացի այդ, խոսքը վերաբերում Է ինչպես շվեյցարացիների, այնպես Էլ օտարերկրացիների չպահանջված հաշիվներին:

Չահանջված հաշիվները բավականին սուր թեմա են Շվեյցարիայում այն բանից հետո, երբ 1990-ական թվականներին Հրեաների համաշխարհային կոնգրեսը Շվեյցարիայի բանկերին կոչ արեց վերադարձնել ակտիվները Հոլոքոստի զոհերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`Fotobank.ru

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում