Հասարակական

Դավիթաշենի կամրջի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք

1 րոպեի ընթերցում

Դավիթաշենի կամրջի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 4-ին՝ ժամը 11.28-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում՝ Դավիթաշենի կամրջի մոտակայքում («CPS» բենզալցակայանին հարակից տարածքում), ծուխ է նկատվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.39-ին, մարվել՝ 11.43-ին: Այրվել է խոտածածք տարածք (100 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում