Հասարակական

«Ղարս» ռեստորանի մոտ այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

«Ղարս» ռեստորանի մոտ այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 3-ին՝ ժամը 06.41-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Ղարս» ռեստորանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.50-ին, մարվել` 06.58-ին:Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի 14UO296 պետհամարանիշով ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում