Հասարակական

Արտաշատում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է

1 րոպեի ընթերցում

Արտաշատում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 3-ին՝ ժամը 08.51-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ռուսական զորամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհիԵրևան-Երասխ հատվածի 13-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 CT 411 (վարորդ՝ 1977թ. ծնված Լ. Ս.) և «Օպել» մակնիշի 29 TU 664 պետհամարանիշերով (վարորդ՝ 1989թ. ծնված Տ. Ա.) ավտոմեքենաները: Վերջինիս ուղևորը՝ 1989թ. ծնված Ս. Ա.-ը, և ավտոնեքենաների վարորդները հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Տ. և Ս. Ա.-ների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Լ. Ս.-ինը՝ միջին ծանրության: Վերջինս տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում