Հասարակական

Նորատուս-Մարտունի հատվածում ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից

1 րոպեի ընթերցում

Նորատուս-Մարտունի հատվածում ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 2-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհին՝ Նորատուս-Մարտունի հատվածում (2-րդ կմ), «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-24» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ` Ա. Ե.) ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում