Կողոպուտի փորձ է տեղի ունեցել Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կողոպուտի փորձ է տեղի ունեցել Գյումրու Սբ Աստվածածին /Յոթ Վերք/ եկեղեցում: Հանցագործը, կամ հանցագործները փորձել են տանել եկեղեցու գանձանակների գումարը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գրիշա սարկավագ Եղիազարյանը, ում վստահված է եկեղեցու բացման և փակման գործողությունը, նա առավոտյան ժամը 6:40-ին, ինչպես միշտ, բացել է եկեղեցու դուռը և նկատել, որ պատուհաններից մեկը բաց է՝ տակն էլ աթոռ, որից հետո տեսել է, որ գանձանակներից մեկի կողպեքը կոտրված է և բաց: Մյուս գանձանակը փակ է եղել, կողպեքը տեղում՝ այն բաց է եղել եռակցման տեղից: Գանձանակներից մի փոքր հեռու հայտնաբերվել է ուսապարկ՝ ինչպես հետո ոստիկաններն են պարզել, գանձանակների գումարով և լինգով, որով, հավանաբար, փորձել են բացել գանձանակը:

«Երեկոյան ժամը 19:00-ին ես փակել եմ դուռը: Եկեղեցում ամեն ինչ նորմալ էր: Ինչպես միշտ՝ եկեղեցին բացել եմ նույն ժամին և նկատել եմ կողոպուտի փորձը և ահազանգել ոստիկաններին: Եկեղեցույց միայն փորձել են տանել գանձանակի գումարը, ուրիշ ոչ մի բան: Ամեն ինչ տեղում է»,- նշեց Գրիշա սարկավագ Եղիազարյանը:

Ոստիկանները տեղում կատարում են տարածքի զննում: «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը կատարվածը չար մարդկանց արարք որակեց:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին