Հայոց ցեղասպանություն

Դամասկոսահայերը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միասնական երթ են կազմակերպել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսահայերը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միասնական երթ են կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Դամասկոսի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման մարմնի երիտասարդական հանձնախումբը մոմերով քայլերթ էր կազմակերպել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի պաշտոնական էջից: Անտեսելով Սիրիայի պատերազմական վիճակը՝ երթին մասնակցել են բազմաթիվ հայեր՝ Դամասկոսի թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանի, հոգևոր հայրերի ու Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի գլխավորությամբ: Երթի մասնակիցներին ուղեկցել են ՀՄՄ, ՀՄԸՄ, և ՀԿՄ շեփորախմբերը: Երթը ձգվել է Կասսա շրջանից մինչև նոր անվանակոչված «Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների» հրապարակ:

Երթի ավարտին Սրբազան հայրը արաբերենով ընթերցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ընդունված Համահայկական հռչակագիրն՝ ուղղված աշխարհի բոլոր ժողովուրդներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում