ՀՀ Նախագահը և Սանկտ Պետերբուրգի նահանգապետը փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ են տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցության զարգացման մեջ կարևոր տեղ է վերապահված Հայաստանի մարզերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև ապակենտրոնացված համագործակցությանը: Այդ համատեքստում Հանրապետության Նախագահը ողջունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի այցը Երևան, որը, Նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն է քննարկելու Երևանի հետ տարբեր բնագավառներում փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու հարցերը: Բարձր գնահատելով հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մի քանի օր առաջ Երևան այցելած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առիթ է եղել քննարկելու նաև երկկողմ հարաբերությունների օրակարգն ու այն առաջ մղելու և հարաբերություններն առավել ամրապնդելու հետ կապված հարցեր: Նախագահի խոսքով, տարբեր մակարդակի հաճախակի փոխայցերն ու շփումները զգալիորեն նպաստում են երկկողմ կապերի առավել ամրապնդմանը:

Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ ընդունելության, իսկ գործընկերոջը՝ Երևանի քաղաքապետին, հրավերի և ջերմ հյուրընկալություն ցուցաբերելու համար: Նա գոհունակությամբ է խոսել Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ձևավորված սերտ համագործակցության մասին, որն ամրապնդվել է այցի շրջանակներում այսօր Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում ստորագրված համագործակցության հնգամյա ծրագրով:

Հայաստանի Նախագահը և Սանկտ Պետերբուրգի նահանգապետը համակարծիք են եղել, որ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել: Զրուցակիցները երկկողմ կապերի ամրապնդման գործում կարևորել են նաև Սանկտ Պետերբուրգում մեծ հարգանք վայելող հայ համայնքի դերը:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/10/26

Ասիական ինդեքսներ - 22/10/26

Անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու մասին, գաղտնի են. Դատախազությունը պարզաբանում է

Ֆրանսիայում գրանցվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը

Բուլղարիայում մեկնարկել է Պլովդիվի գիտության փառատոնը. BTA

Կենսաչափական նոր համակարգի ներդրումը ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում ամենածավալուն ռեֆորմն է․ Նելլի Դավթյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը 2026 թվականին կտրուկ աճել է

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով