Խճանկար

Տարեսկզբից աշխարհում 51 լրագրող Է սպանվել. Press Emblem Campaign

2 րոպեի ընթերցում

Տարեսկզբից աշխարհում 51 լրագրող Է սպանվել. Press Emblem Campaign

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում 2015 թվականի սկզբից 51 լրագրող Է սպանվել, այդ թվում՝ չորսը՝ Ուկրաինայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնեւում հայտնել Է Press Emblem Campaign շվեյցարական ոչ կառավարական կազմակերպությունը, որը հանդես Է գալիս ի պաշտպանություն լրագրողների իրավունքների «թեժ կետերում»:

Մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախաշեմին նա խորն անհանգստություն Է հայտնել մի շարք երկրներում անվտանգության ոլորտի պայմանների վատանալու կապակցությամբ, ինչն ազդել Է լրագրողների աշխատանքի վրա: Եթե անցյալ տարվա առաջին չորս ամսում սպանվել Էր 41 լրագրող, ապա այս տարի՝ 10-ով ավելի, նշում Է կազմակերպությունը:

«Մերձավոր Արեւելքն այն տարածաշրջանն Է, որտեղ առավել մեծ թիվ են կազմում զոհերը՝ 17 սպանված,- նշում Է Press Emblem Campaign-ը:- Լիբիան այս տարի դարձել Է ամենավտանգավոր երկիրը, որտեղ սպանվել Է ութ լրագրող»:

Ինչպես հայտարարել Է Press Emblem Campaign-ի գլխավոր քարտուղար Բլեզ Լեմպանը, 2015 թվականի առաջին չորս ամսում դրությունը չի բարելավվել մի շարք երկրներում, մասնավորապես, Սիրիայում, Իրաքում, Եմենում, Լիբիայում եւ Ուկրաինայում, շարունակվող հակամարտությունների պատճառով, ինչպես նաեւ ահաբեկիչների կողմից ԶԼՄ-ների դեմ կատարվող զինված հարձակումների կապակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում