Խճանկար

Երեք ցենտներով նիհարած բրիտանացուց 21 կիլոգրամ ավելորդ մաշկ են հեռացրել

1 րոպեի ընթերցում

Երեք ցենտներով նիհարած բրիտանացուց 21 կիլոգրամ ավելորդ մաշկ են հեռացրել

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի բնակիչ Փոլ Մեյսոնից, որը երեք ցենտներով նիհարել Է հանուն իր սիրեցյալի, բժիշկները հեռացրել են 21 կիլոգրամ կախ ընկած մաշկ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Daily Mirror-ը: Վիրահատությունը կատարվել Է Նյու Յորքի Lenox Hill հիվանդանոցում եւ տեւել Է իննուկես ժամ:

54-ամյա Մեյսոնի հարսնացուն՝ 41-ամյա Ռեբեկա Մաունթինը, պատմել Է, որ իր փեսացուն գերազանց Է տարել վիրաբուժական ընթացակարգը եւ այժմ վերականգնման բուժընթաց Է անցնում: Նրա խոսքով՝ դուրս գրվելուց հետո նա Նյու Յորքում կանցկացնի եւս շուրջ չորս շաբաթ:

Մեյսոնը, որը կշռում Էր 445 կիլոգրամ, որոշել Է նիհարել 2013 թվականին Facebook-ում Մասաչուսեթսից Ռեբեկա Մաունթինի հետ ծանոթանալուց հետո: Տղամարդու խոսքով՝ սկզբում ինքը նույնիսկ չԷր կարծում, թե իրենց միջեւ կարող են ռոմանտիկ հարաբերություններ հաստատվել, սակայն Skype-ով զույգի առաջին իսկ զրույցը ձգվել Է մինչեւ 4,5 ժամ:

Նշվում Է, որ Ռեբեկա Մաունթինը կշռում Է շուրջ 50 կիլոգրամ: Այն բանից հետո, ինչ Մեյսոնը նիհարել Է, նրա քաշը կազմել Է 140 կիլոգրամ:

Լուսանկարը` Ferrari Press / East News

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում