Խճանկար

Շվեդ զբոսաշրջիկի կենգուրուի հետ լուսանկարը «տարվա սելֆի» է ճանաչվել

1 րոպեի ընթերցում

Շվեդ զբոսաշրջիկի կենգուրուի հետ լուսանկարը «տարվա սելֆի» է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի բնակիչ Դենիս Կարլսոնը «տարվա սելֆի» է արել կենգուրուի շնորհիվ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, 26-ամյա զբոսաշրջիկը ավստրալական լողափով զբոսնելիս նկատել է, որ կենգուրուն ինչ-որ բան է փնտրում ուսապարկում, որը թողել էր ափին: Շվեդը կենդանուց վերցրել է իր իրերը, այդ թվում՝ գազարները:

Կարլսոնը որոշել է լուսանկարվել կենգուրուի հետ: Հաջողված լուսանկարը տարածվել է Շվեդիայում և ստացել «տարվա սելֆի» անունը: Լուսանկարը նայելիս այնպիսի տպավորություն է, որ ոչ թե մարդն է կերակրում կենդանուն, այլ հակառակը՝ կենդանին մարդուն:

Կարլսոնը հայտարարել է, որ ուրախ կլիներ, եթե լուսանկարը որևէ մրցանակի արժանանար:

«Հուսով եմ, որ մրցանակը գազարներ կլինի»,- կատակել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում