Հասարակական

Փրկարարներն ապամոնտաժել են Դավիթաշենի շենքներից մեկի թիթեղյա ծածկը

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն ապամոնտաժել են Դավիթաշենի շենքներից մեկի թիթեղյա ծածկը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 30-ին՝ ժամը 12.33-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 14 շենքի 29-րդ բնակարանի (6-րդ հարկ) պատշգամբի թիթեղյա ծածկը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են թիթեղյա ծածկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում