Խճանկար

Ավելի քան 550 մարդ Է պարաշյուտներով թռել աշխարհի ամենաբարձր բնակելի շենքից

1 րոպեի ընթերցում

Ավելի քան 550 մարդ Է պարաշյուտներով թռել աշխարհի ամենաբարձր բնակելի շենքից

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Dream Walker թիմի մասնակիցներն պրոֆեսիոնալ այլ մարզիկների հետ համատեղ պարաշյուտներով զանգվածային թռիչք են կատարել Դուբայի Princess Tower երկնաքերի տանիքից, երկնաքեր, որը համարվում Է աշխարհի ամենաբարձր բնակելի շենքը: Ինչպես հաղորդվում թիմի Facebook-ի Էջում, ընդամենն աշտարակից թռել Է 558 մարդ, դրա համար նրանց պահանջվել Է շուրջ 80 ժամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իրադարձության մասնակիցները, որը կազմակերպել Էին Դուբայի SkydiveDubai եւ XDubai ընկերությունների հետ համատեղ, հագել Էին հատուկ հանդերձներ, որոնք ներառում Էին ծնկակալներ, արմնկակալներ եւ սաղավարտներ: Դրանց վրա ամրացված տեսախցիկները նկարահանում Էին նախապատրաստության ամբողջ գործընթացը եւ անմիջականորեն թռիչքները: Ամփոփիչ տեսահոլովակը, որն ապրիլի 28-ին հրապարակվել Է YouTube-ում, հավաքել Է գրեթե մեկ միլիոն դիտում:

Princess Tower բնակելի երկնաքերը, որը գտնվում Է Դուբայ Մարինայի շրջանում, համարվում Է նման ամենաբարձր շենքն աշարհում: Կառույցը բաղկացած Է 101 հարկից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում