Հայոց ցեղասպանություն

Արգենտինայում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ

1 րոպեի ընթերցում

Արգենտինայում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ամենամեծ «Լունա Պարկ» մարզադաշտում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ, որին մասնակցել են տարբեր համայնքների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, մինչ համերգի մեկնարկն ընդարձակ ելույթ է ունեցել Արգենտինայի արդարադատության նախկին նախարար Լեւոն Արսլանյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել Արգենտինայում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանն ու պատգամավոր Ջուլիան Դոմինգեսը: Միջոցառմանը հնչել են հայ եւ արգենտինացի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգն ավարտվել է Շառլ Ազնավուրի երգերի կատարմամբ:

Մինչ համերգի մեկնարկը ագենտինահայ համայնքը կազմակերպել է ավանդական բողոքի քայլերթ դեպի Թուրքիայի դեսպանատուն եւ պահանջել առերեսվել սեփական պատմության հետ: Այս անգամ բողոքի ակցիային մասնակցել է 10000 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում