Քեյթ Միդլթոնին նկատել են Range Rover մեքենայի ղեկին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին, ով առաջիկա օրերին պատրաստվում է ծննդաբերել, նկատել են Range Rover մեքենայի ղեկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Telegraph թերթը, ստացված տեղեկությունների համաձայն՝ նա արքայազն Ջորջին լողավազան է տարել: Ենթադրվում է, որ լողավազան այցելելուց հետո նա վերադարձել է Քենսինգտոնյան պալատ: Դքսուհուն ուղեկցել են թիկնապահը, արքայազն Ջորջը և դայակը:

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Լոնդոնի Սուրբ Մերի հիվանդանոցի Lindo Wingմասնավոր համալիրը շուրջօրյա հսկողության տակ է: Հիվանդանոցում զինված սպաների հայտնվելուց հետո լուրեր են տարածվել այ մասին, որ շուտով այնտեղ կտանեն Քեյթ Միդլթոնին: Իրականում թագավորական պահակախմբի ներկայացուցիչները հիվանդանոցում են գտնվում արդեն մի քանի օր:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Քեմբրիջի դքսուհու երկրորդ երեխան լույս աշխարհ կգա ապրիլի վերջին:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում