Մարզային

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն  ընդունեց ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին

ԳԱՎԱՌ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունել է դեսպան, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային, Հայաստանոմ Լիտվայի Հանրապետության դեսպան Էրիկաս Պետրիկասին, Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանին, Եվրոպական Միության պատվիրակության մամուլի և տեղեկատվության հարցերի պատասխանատու Անահիտ Ազարյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, այցը կրում էր ճանաչողական բնույթ, որի ընթացքում կողմերը քննարկեցին տարաբնույթ հարցեր:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ԵՄ պատվիրակներին ներկայացրել է մարզի ընդհանուր բնութագիրը, սոցիալ-տնտեսական զարգացման գլխավոր ուղղությունները եւ հեռանկարները, տնտեսական հնարավորությունները, հյուրերին հետաքրքրող այլ տեղեկություններ՝ հավելելով, որ Գեղարքունիքի մարզը պատրաստ է համագործակցել ԵՄ անդամ երկրներ հետ ցանկացած կառուցողական ծրագրի շուրջ:

ԽոսրովԽլղաթյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում