Հայասեր մտավորականների կիսանդրիներն արդեն պատվավոր տեղ ունեն երեւանյան Երախտիքի ծառուղում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Երևանի պետական համալսարանի գրադարանի մուտքի մոտ բացվեց Երախտիքի ծառուղի, որտեղ տեղադրված են հայանպաստ գործունեություն ծավալած օտարազգի հայտնի գործիչների կիսանդրիները: Ընտրվել են 12 գործիչներ՝ Ֆրիտյոֆ Նանսեն, Ֆրանց Վերֆել, Յոհաննես Լեփսիուս, Կարեն Յեպպե, Հենրի Մորգենթաու, Ջեյմս Բրայս, Արմին Վեգներ, Անատոլ Ֆրանս, Յակոբ Քյունցլեր, Ռաֆայել Լեմկին, Պիեռ Քիառ և Ալմա Յոհանսոն:

Լրագրողների հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանընշեց, որ շատ էին այն գործիչները, ում կիսանդրիները կարող էին տեղադրվել, սակայն խորհրդանշորեն ընտրվել են 12-ը: «Այս տասներկու անձանց կիսանդրիները դնելու միտքը հղացավ ռեկտորատում: Գաղափարը ներկայացրինք համալսարանի գետական խորհրդոին, և այն հավանության արժանացավ: Որոշվեց, որ ծառուղին ստեղծվելու է հանգանակությունների միջոցով: Եթե յուրաքանչյուր համալսարանական թեկուզ մեկ լումայով ներդրում ունենար, դա կխորհրդանշեր համախմբվածությունն այս գաղափարի շուրջ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Սիմոնյանը:

ԵՊՀ ռեկտորի խոսքով` գաղափարը կյանքի կոչեց քանդակագործ Վլադիմիր Անտաշյանը, ով ստանձնեց կիսանդրիների ստեղծման գործը: «Յուրաքանչյուր կիսանդրին այստեղ առանձնահատուկ է, և որևէ մեկը չէի ցանկանա առանձնացնել»,- հավելեց Սիմոնյանը: Ըստ նրա՝համալսարանը այս կերպ փորձեց իր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել այդ մարդկանց հիշատակին:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան