Խճանկար

Վենեսուելայում շոգի պատճառով պետծառայողների աշխատանքային օրը կրճատել են մինչեւ հինգուկես ժամ

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայում շոգի պատճառով պետծառայողների աշխատանքային օրը կրճատել են մինչեւ հինգուկես ժամ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի իշխանությունները որոշել են պետծառայողների աշխատանքային օրը ութ ժամից կրճատել մինչեւ հինգուկես ժամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին: Երկրի փոխնախագահ Խորխե Արեազի խոսքով՝ սաստիկ շոգի պատճառով Կարակասը հարկադրված Է տնտեսել օդորակիչների կողմից սպառվող ԷլեկտրաԷներգիան:

Վենեսուելացիների աշխատանքային օրը կշարունակվի ժամը 7:30-ից մինչեւ ժամը 13-ը: Արեազը նաեւ կոչ Է արել տեղի բնակիչներին՝ ջանալ իրենց տներում չօգտվել օդորակիչներից: Փոխնախագահը նշել Է, որ մասնավոր ընկերություններն օգտագործելու են սեփական գեներատորները:

Թե որքան ժամանակ են տեւելու այս միջոցառումները, չի ճշտվում:

Ներկայում Վենեսուելան տնտեսական ճգնաժամ Է ապրում նավթի գների անկման պատճառով, երկրում դիտվում Է բարձր գնաճ եւ հիմնական ապրանքների դեֆիցիտ:

Լուսանկարը`AFP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում