ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դքսի եւ դքսուհու դստեր ծնվելու մասին կեղծ հաղորդագրությունը բուռն արձագանք Է հարուցել Twitter-ի միկրոբլոգներում եւ զանգվածային լրատվամիջոցների տաբլոիդներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Independent թերթը:
Նախօրյակին Քենսինգթոնի պալատի պաշտոնական թվիտեր-ակաունտի ակաունտ-»թեզքե»-ում հայտնվել Էր հետեւյալ հաղորդագրությունը. «Դուքսը եւ դքսուհին ուրախ են հայտարարելու «Շառլոտա՞յի» լույս աշխարհ գալու մասին: Գեղեցկուհի, քաշը՝ 7,5 ֆունտ եւ առողջ»:
Այն փաստերը, որ պալատի մամուլի ծառայությունը չԷր հայտարարել Քեյթի ծննդաբերությունն սկսվելու մասին եւ, դեռ ավելին, որ ապրիլի 28-ին դքսուհուն լուսանկարել Էին ավտոմեքենայով Բուկինհեմի պալատից մեկնելիս, տաբլոիդներին եւ ինտերնետ-օգտատերերին չի խանգարել շնորհավորել երիտասարդ ծնողներին՝ երկրորդ երեխայի ծննդյան առթիվ:
Մինչդեռ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, երեխայի ծնունդն սպասվում Է օրեցօր:
Լուսանկարը` AFP