ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 29-ին՝ ժամը 10.02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 44 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.30-ին, մարվել՝ 10.33-ին: Մասամբ այրվել է բնակարանի խոհանոցի գույքը: