Մարզային

Արտաշատցի ըմբիշը Կալինինգրադում վաստակել է բրոնզե մեդալ

1 րոպեի ընթերցում

Արտաշատցի ըմբիշը Կալինինգրադում վաստակել է բրոնզե մեդալ

ԱՐՏԱՇԱՏ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալինինգրադում վերջերս կայացած ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սանը վաստակել է բրոնզե մեդալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանը, վերոհիշյալ մրցաշարում 54 կգ քաշային կարգում հանդես եկած Նարեկ Հովհաննիսյանը նախորդ տարի նույնպես վաստակել էր բրոնզե մեդալ` մասնակցելով ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:

Սիմոնյանը բարձր գնահատեց Հովհաննիսյանի մրցելույթը` նման մրցաշարում բարձրարվեստ գոտեմարտեր ցուցադրելու համար, ինչը մեծ պատիվ է բերում իրենց մարզադպրոցին: Դպրոցի տնօրենը նշեց նաեւ, որ Հովհաննիսյանը մրցաշարում Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված միակ մարզիկն էր, որ դարձավ մեդալակիր:

Հովհաննիասյանին մարզում են Ռաֆիկ Գոլեցյանը եւ Վարդան Գյուրջյանը:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում