Դմիտրի Մեդվեդևը Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հեռագիր է հղել Հովիկ Աբրահամյանին

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, հեռագրում մասնավորապես ասված է.

«Հարգելի Հովիկ Արգամի,

Այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում պատմության ամենադրամատիկ ողբերգություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակին: Սգում ենք 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային բռնաճնշումների հետևանքով զոհվածների համար։ Մարդկության և քաղաքակրթությունների դեմ հանցագործությունների համար չկան և չեն կարող լինել արդարացումներ: Յուրաքանչյուրի պարտքն է հոգատարությամբ պահպանել այդ սարսափելի ողբերգության մասին արդարությունը և անել ամեն ինչ, որպեսզի անցյալի սարսափները երբեք և ոչ մի տեղ չկրկնվեն: Այդ պատմական դասերի անանց նշանակությունը կրկին ընդգծել են Երևանում տեղի ունեցած ոգեկոչման վերջին միջոցառումները:

Ռուսաստանի դաշնության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ և եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին եմ փոխանցում կարեկցանքի և վշտակցության խոսքեր: Մենք կիսում ենք ձեր վիշտն ու ցավը:

Պայծառ հիշատակ զոհերին։ Թող գալիք սերունդներն ապրեն խաղաղության և համերաշխության մեջ»:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան