Հայոց ցեղասպանություն

Հալեպահայերը մի շարք միջոցառումներով ոգեկոչել են Ցեղասպանության 100-րդ տարելիցը

2 րոպեի ընթերցում

Հալեպահայերը մի շարք միջոցառումներով ոգեկոչել են Ցեղասպանության 100-րդ տարելիցը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Հալեպում ստեղծված ծանր իրավիճակին, հալեպահայերն արժանավոր կերպով հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի պաշտոնական էջից: Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, տեղի է ունեցել միջհամայնքային ու միջմիութենական ոգեկոչման կենտրոնական հանդիսություն: Հանդիսությանը ներկա են եղել սիրիահայ համայնքապետերը, Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը, սիրիահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոծ բազմություն:

Բացման արաբերեն խոսքով հանդես է եկել Արտել Չիրիշյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության մարդկային, մշակութային և նյութական վնասներին և Օսմանյան կայսրության հայ բնիկ ժողովրդին իր պապենական հողերից տեղահան անելու իրողությանը:

Ապա «Զվարթնոց» երգչախմբի կատարմամբ երգեր են հնչել, որին հաջորդել է ասմունք՝ «Ձոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին» խորագրով:

Միջոցառման ընթացքում իր խոսքն է ասել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը: Ապա հայ երեք հոգևոր պետերի անունից ելույթ է ունեցել Բերիո հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը՝ օրվա խորհուրդը կենտրոնանցելով «Հաղթանակ» վերանագրի տակ: Սրբազան հայրը, սրբադասված նահատակների համար նշել է. «Նահատակները ապրող էակներ են»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում