Խճանկար

Նյու Յորքում աճուրդի Է հանվել Գերմանիայի կապիտուլյացիայի վերաբերյալ ուղարկված հեռագիրը

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում աճուրդի Է հանվել Գերմանիայի կապիտուլյացիայի վերաբերյալ ուղարկված հեռագիրը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում աճուրդի Է հանվել այն հեռագիրը, որը Ադոլֆ Հիտլերին փոխարինած Կարլ Դենիցն ուղարկել Է Լյուֆտվաֆֆեի գլխավոր հրամանատար ֆելդմարշալ Ռոբերտ ֆոն Գրայմին: Դրանում Երրորդ ռայխի ղեկավարը հայտնել Է, որ ստորագրվել Է Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի մասին ակտը, եւ բոլոր մարտական գործողությունները կդադարեցվեն 1945 թվականի մայիսի 9-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին:

«Դա անհրաժեշտ Էր անել ռազմաճակատի մի քանի հատվածների ոչնչացումը կանխելու, ինչպես նաեւ Գերմանիայի որքան կարելի Է շատ քաղաքացիների փրկելու համար»,- հաղորդվում Է հեռագրում:

Պատմաբան Թոմ Լեմբի խոսքով, ավելի վաղ նման փաստաթղթերը այրում Էին կամ գերմանացիները, կամ նրանց դեմ կռվող դաշնակիցների զորքերը: «Ուստի այն, որ փաստաթուղթը հաջողվել Է պահպանել, զարմանալի Է»,- հայտարարել Է նա:

Լոտի մեկնարկային գինը 30 հազար դոլար Է: Հրատարակությունը չի ճշտում, թե երբ Է տեղի ունենալու աճուրդը:

Լուսանկարը`AFP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում