ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հերոին տեղափոխելու համար ձերբակալված և մահվան դատավճռի ենթարկված ավստրալացի Էնդրյու Չանն ամուսնացել է իր մահապատժից մեկ օր առաջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նրա եղբայր Մայքլը հայտարարել է, որ Չանը և նրա հարսնացուն իրենց հարսանիքը նշել են կղզում, որտեղ կիրագործվի մահվան դատավճիռը:
«Չափազանց ծանր պահ է, սակայն միևնույն ժամանակ՝ երջանիկ: Հույս ունենք, որ նախագահն ամեն դեպքում խղճահարություն կցուցաբերի»,- նշել է Մայքլը:
Իշխանությունները աշխատանքներ են տանում մահապատիժն իրականացնելու ուղղությամբ, իսկ հարազատները խնդրում են ներում շնորհել:
Չանը դատապարտվել է 2006թ. հերոին տեղափոխելու մեղադրանքով: