Խճանկար

Դուբայում զբոսաշրջիկների հետ հաղորդակցումը կհանձնարարեն ռոբոտ-ոստիկաններին

1 րոպեի ընթերցում

Դուբայում զբոսաշրջիկների հետ հաղորդակցումը կհանձնարարեն ռոբոտ-ոստիկաններին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայի (Արաբական Միացյալ Էմիրություններ) ոստիկանությունը պատրաստվում Է ռոբոտներ օգտագործել իր ուժերն ամրապնդելու համար: Ռոբոկոպերն, ինչպես սպասվում Է, կպարեկեն հասարակական վայրերում, ինչպես նաեւ կփոխգործակցեն զբոսաշրջիկների հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Khaleej Times հրատարակությունը:

Ծրագրվում Է ռոբոտ-ոստիկանների օգտագործումն սկսել 2017 թվականին, իսկ համապատասխան ծրագրի լիամասշտաբ իրագործումն առնչվում Է Համաշխարհային ցուցահանդեսի հետ, որը 2020 թվականին տեղի կունենա Դուբայում՝ «Միավորելով մտքերը՝ ստեղծում ենք ապագան» կարգախոսի ներքո:

Ռոբոկոպի կառուցվածքը ներառում Է ինտերակտիվ Էկրան եւ միկրոֆոն, որոնք կմիացվեն Դուբայում ոստիկանական վարչության քոլլ-կենտրոնին: Մարդիկ կկարողանան անմիջականորեն հաղորդակցվել տեխնիկական սարքի հետ, նրան հարցեր տալ եւ ստանալ համապատասխան խորհրդատվություններ:

Համակարգն, ինչպես սպասվում Է, լիովին կավտոմատացվի, իսկ ռոբոկոպի կառավարմանը մարդու մասնակցությունը կհասցվի նվազագույնի: Այսպիսով, Էմիրությունները կփորձեն նվազեցնել նոր աշխատակիցներ վարձելու կարիքը Expo 2020-ի օրերին Դուբայի անվտանգության ապահովման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում