Խճանկար

ԱՄՆ նախագահ Օբաման Սպիտակ տան թղթակիցների ճաշկերույթին աչքի է ընկել իր սրամիտ կատակներով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Օբաման Սպիտակ տան թղթակիցների ճաշկերույթին աչքի է ընկել իր սրամիտ կատակներով

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգթոնում տեղի է ունեցել Սպիտակ տանը հավատարմագրված թղթակիցների ամենամյա ճաշկերույթը: «Արագ փոփոխվող մեր այս աշխարհում, սրա նման ավանդույթները շատ կարևոր են»,- ասել է Բարաք Օբաման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ամերիկյաի ձայնը», երեկոյի ընթացքում ԱՄՆ նախագահն աչքի է ընկել սրամիտ կատակներով, որոնք լայնորեն լուսաբանվել են ամերիկյան լրատվամիջոցների կողմից:

Նա ողջունել է միջոցառման ներկաներին նշելով. «Բարի գալուստ Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ճաշկերույթ` երեկո, երբ Սպիտակ տունը տոնում ինքն իրեն: Իրականությունն այն է, որ ես ինձ հիմա ավելի հանգիստ և ազատ եմ զգում, քան երբևէ: Ջոն Բայդենի` ուսերի մերսումներն իսկապես կախարդական են»,- կատակել է ԱՄՆ նախագահը` ակնարկելով ԱՄՆ 47-րդ փոխնախագահի հետ իր ունեցած մտերմիկ հարաբերությունների մասին շրջանառվող խոսակցությունները:

Օբամայի սուր լեզուն կպել է նաև ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու Հիլարի Քլինթոնին, ով նախընտրական հանդիպումներ է անցկացնում Այովա նահանգում: «Իսկապես տարակուսանքի օրեր են: Ես մի ընկեր ունեի, որ դեռ մի քանի շաբաթ առաջ միլիոնավոր դոլարներ էր աշխատում, իսկ հիմա ապրում է Այովայի ճանապարհներին շրջագայող ավտոմեքենայում»,- նշել է նա:

«Նախագահ լինելը երբեք դյուրին չի եղել, ես դեռ պետք է կարգավորեմ խարխլված միգրացիոն համակարգը, վետոյի սպառնալիքներ արձակեմ, բանակցեմ Իրանի հետ` այդ ընթացքում ժամանակ գտնելով օրական հինգ անգամ աղոթքի համար»,- կատակել է Միացյալ Նահանգների նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում