Խճանկար

Միշել Քիգանը ճանաչվել Է աշխարհի ամենասեքսուալ կինը. FHM

2 րոպեի ընթերցում

 Միշել Քիգանը ճանաչվել Է աշխարհի ամենասեքսուալ կինը. FHM

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիացի դերասանուհի Միշել Քիգանը ճանաչվել Է աշխարհի ամենասեքսուալ կինը՝ ժողովրդականությամբ առաջ անցնելով գլխավոր մրցակիցներից՝ մոդել Քենդալ Ջեներից եւ հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսից: Գեղեցիկ սեռի ամենացանկալի ներկայացուցիչների համապատասխան վարկանիշը կազմվել Է FHM հանդեսի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աշխարհի ամենասեքսուալ կանանց թոփ-10-ի հաջորդ տեղերն զբաղեցրել են՝ plus-size ձեւաչափի մոդել Քեյթ Ափթոնը, դերասանուհի Քերոլայն Ֆլեքը, երգչուհի Արիանա Գրանդեն, դերասանուհի Մարգո Ռոբին, The Only Way is Essex ռեալիթի շոուի աստղ Լյուսի Մեքլենբուրգը, հեռուստադերասանուհի Էմիլիա Քլարկը, դերասանուհի Քելլի Բրուքը:

Վարկանիշը գլխավորող 27-ամյա Միշել Քիգանը հայտնի Է դարձել Coronation Street («Թագադրության փողոցը») բրիտանական հեռուստասերիալում խաղացած դերի շնորհիվ, որտեղ նկարահանվել Է 2008-ից մինչեւ 2014 թվականները:

Անցյալ տարի FHM-ի նմանօրինակ թոփ-թերթի բարձունքում հայտնվել Էր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը:

Թոփ-թերթի ամբողջական տարբերակի հետ, որը բաղկացած Է հարյուր դիրքից, կարելի Է ծանոթանալ FHM-ի կայքում: Ցուցակը կազմվել Է հանդեսի ընթերցողների Էլեկտրոնային քվեարկության արդյունքներով:

Ամենասեքսուալ եւ ամենագեղեցիկ կանանց ցուցակներն ամեն տարի կազմվում են նաեւ այլ հրատարակությունների կողմից: Ապրիլին ավելի վաղ People հանդեսն աշխարհում թույլ սեռի ամենագեղեցիկ ներկայացուցչուհին Է ճանաչել դերասանուհի Սանդրա Բուլոկին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում