Մարզային

Արարատցի սամբիստներն Իջեւանում զբաղեցրել են մրցանակային տեղեր

1 րոպեի ընթերցում

Արարատցի սամբիստներն Իջեւանում զբաղեցրել են մրցանակային տեղեր

ԱՐՏԱՇԱՏ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իջեւանում ապրիլի 26-ին անցկացված Սամբոյի միջազգային առաջնությանը Արարատի մարզը ներկայացնող չորս մարզիկներ գրավել են մրցանակային տեղեր:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզի մենամարտային մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հախումյանցը նշեց, որ 41 կգ քաշային կարգում հանդես եկած Գառնիկ Եսաելյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Առաջնությունում երրորդ հորիզոնականն են զբաղեցրել 41 կգ քաշային Ռուսլան Պողոսյանը, 55 կգ քաշային Մայիս Յագուբյանը եւ 38 կգ քաշային Իշխան Դավթյանը: Նրանց մարզում են Արթուր Հախումյանցը, Ստյոպա Խաչատրյանը եւ Ալիկ Խաչատրյանը:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ իրենք ընդհանուր առմամբ գոհ են սամբիստների ելույթներից:

Առաջնությանը մասնակցում էին Երեւանից եւ հանրապետության բոլոր մարզերից ժամանած շուրջ 150 սամբիստներ: Արարատի մարզից առաջնությունում հանդես են եկել 10 մարզիկ` 1999-2000թթ., 2001թ. եւ փոքրերի տարիքային խմբերում: Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն արժանացել են մեդալների եւ պատվոգրերի:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում