ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դեռահաս Քոլին Բառնսը սահմանել Է Ռուբիկի խորանարդիկի հավաքման արագության համաշխարհային ռեկորդ: Նրան հաջողվել Է գլուխկոտրուկը հաղթահարել 5,25 վայրկյանում: Նախորդ ռեկորդի ժամանակը, որը սահմանվել Է 2013 թվականին, կազմել Է 5,55 վայրկյան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բառնսը ռեկորդը սահմանել Է Փենսիլվանիայում կայացած մրցումներում, որոնց կազմակերպիչ Է հանդես եկել Խորանարդիկի համաշխարհային ասոցիացիան (World Cube Association, WCA):
WCA-ի ներկայացուցիչ Թիմ Ռեյնոլդսը պատմել Է, որ Բառնսին հաջողվել Է ռեկորդ սահմանել հավաքման դասական մրցումներում, որոնցում օգտագործվում Է այն խորանարդիկը, որի յուրաքանչյուր կողմին տեղադրված Է 9 բլոկ: Ռեյնոլդսը նշել Է, որ ամենայն հավանականությամբ, Բառնսի ռեկորդը կմտնի Գինեսի ռեկորդների գրքի նոր հրատարակության մեջ: