Խճանկար

Կանադայում դինոզավրերի արահետ են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Կանադայում դինոզավրերի արահետ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում հայտնաբերել են դինոզավրերի հարյուրավոր հետքեր, որոնք թողնվել են, հավանաբար, ավելի քան 100 միլիոն տարի առաջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է տեղական The Globe and Mail հրատարակությունը:

Հետքերը գտնվել են Բրիտանական Կոլումբիայի նահանգի հյուսիս - արեւելքում՝ Ուիլիսթոն լճի մոտ՝ Վանկուվերից մոտավորապես 1500 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք ընկած շրջանում: Դրանք դրոշմված են քարքարոտ հողի վրա՝ մոտավորապես երեք ֆուտբոլային դաշտի չափ տարածքում, եւ կազմում են արահետ:

ՀնԷաբան Ռիչ ՄակՔրիի խոսքով՝ արահետի վրա կարելի Է նկատել առնվազն 20 նախապատմական կենդանիների ոտքերի դրոշմներ: Մասնավորապես, այնտեղ ապրել են Ալոզավրեր՝ 8,5-մետրանոց երկոտանի գիշատիչներ, եւ խոտակեր անկիլոզավրեր, որոնք վեց տոննա քաշ ունեին:

ՄակՔրին հայտարարել Է, որ «դինոզավրերի արահետը» կարող Է դառնալ գիտական զբոսաշրջության ամենահանրաճանաչ վայրերից մեկը: Նա դիմել Է տեղական կառավարությանը՝ տարածքը պաշտպանելու խնդրանքով՝ այն տեսարժան վայրի վերածելու համար: Ինչպես հիշեցրել Է հնԷաբանը, Չինաստանում դինոզավրերի Զիգոնգ թանգարան տարեկան յոթ միլիոն զբոսաշրջիկ Է այցելում:

Լուսանկարը`fairservicenz.com

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում