Հասարակական

Երեւանյան բակերից մեկում կայանված ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Երեւանյան բակերից մեկում կայանված ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 26-ին, ժամը 01.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 33 շենքի բակում այրվում է կայանված ավտոմեքենա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.51-ին, մարվել՝ 02.09-ին: Ամբողջությամբ այրվել է «Նիսսան» մակնիշի 34 FN 160 պետհամարանիշով ավտոմեքենան. տուժածներ չկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում