Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակը նվիրեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոֆիայի «Խրիստո Բոտև» մարզադահլիճում ապրիլի 24-ին մեկնարկեց ըմբշամարտի«Դան Կոլով և Նիկոլա Պետրով» 53-րդ միջազգային ավանդական մրցաշարը. հունահռոմեկան, ազատ ոճերի ըմբշամարտի, ինչպես նաև կանանց ըմբշամարտի մրցումներին 26 երկրի 300 ըմբիշ են մասնակցում:

Մրցաշարի 1-ին օրը հունանռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում մեդալներ խաղարկվեցին 59 կգ, 75 կգ և 130 կգ քաշային կարգերում: Հայաստանի պատվիրակներից մրցագորգ ելավ 5 ըմբիշ, այդ թվում՝ 59 կգ և 130 կգ քաշային կարգում՝ մեկական, 75 կգ-ում ՝ երեքը:

Աշխարհի չեմպիոնին վայել ելույթով կրկին հիացրեց հեղիանակավոր ու ավանդական այս մրցաշարին մասնակցող մեր ըմբիշներից ամենափորձառուն՝ 75 կգ քաշայինԱրսեն Ջուլֆալակյանը: Նա 17 ըմբիշների պայքարում վստահ անցկացրեց իր բոլոր 4 գոտեմարտերը (ի դեպ բոլոր 4-ն էլ հետաքրքիր զուգադիպությամբ բուլղարացի ըմբիշների հետ), հասավ եզրափակիչ և այստեղ էլ 2:0 հաշվով առավելության հասնելով տանտերերի ևս մեկ ներկայացուցիչ Իլիան Գեորգիևի նկատմամբ՝ հռչակվեց ստուգատեսի հաղթող ու արժանացավ ոսկե մեդալին:

Ֆեյսբուքյան իր էջումԱրսենը լուսանկարներ է տեղադրել, որոնցով նա հայտնում է, որ հաղթանակը նվիրում է Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Հատկանշական է, որ օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանիորդին պարգևատրման արարողությանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարզաշապիկով:

Հաջող էր նաև այս նույն՝ 75կգ քաշային կարգում հանդես եկած Կարապետ Չալյանի ելույթը, ով նվաճեց բրոնզե պարգևը: Կարապետը նախ 8:0 հաշվով հաղթեց ալբանացի Էնյո Լիմուշային, ապա քառորդ եզրափակչում առավելության հասավ թիմակցի՝ Վարշամ Բորանյանի նկատմամբ (4:0) ու մտավ կիսաեզրափակիչ: Չալյանի առաջընթացը կանգնեցրեց բուլղարացի Իլիան Գեորգիևը, ով մեր ըմբիշին հաղթեց 4:1 հաշվով: Իսկ ահա բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարապետը կրկին իրեն գերազանց դրսևորեց և 3:0 հաշվով պարտության մատնելով Թուրքիայի պատվիրակ Սերեֆ Թուֆենկին՝ գրավեց 3-րդ տեղը:

59 քաշային կարգում 17 ըմբիշների մրցապայքարում ելույթ ունեցած Նարեկ Խաչատրյանը, մեկնարկային գոտեմարտում 0:4 հաշվով զիջեց նորվեգացի Տիգ-Անդրե Բերգեին ու դուրս մնաց հետագա մրցապայքարից: Նորվեգացին իր հերթին կիսաեզրափակչում 0:9 հաշվով պարտվեց 2013թ աշխարհի չեմպիոն, բուլղարացի Իվո Անգելովին: Վերջինս եզրափակչում էլ 2:0 հաշվով առավելության հասնելով իր հայրենակից, 2014թ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդր Կոստանդիովի նկատմամբ՝ դարձավ այս քաշային կարգի հաղթողը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Գերծանր քաշային կարգում ստուգատեսի հաղթող դարձավ եգիպտացի Մոհամեդ Աբդելաթիֆին, ով եզրափակչում 10:0 հաշվով պարտության մատնեց ռումինացի Ալեքսիուս Ալին:

Հայերեն Русский

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով

Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ

Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ