Նաիր Տիկնիզյանը մասնակցել է «Օլիմպիակոս»-ի ամբողջ խաղին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը մասնակցել է «Օլիմպիակոս»-ի հանդիպմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Օլիմպիակոս»-ը Հունաստանի Սուպերլիգայի երկրորդ տուրում Ժոտա Սիլվայի՝ 31-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթել է «Աստերաս»-ին։ Այս խաղում առաջին անգամ «Օլիմպիակոս»-ի մեկնարկային կազմում էր Նաիր Տիկնիզյանը։ Հայաստանի հավաքականի պաշտպանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և արժանացել նաև դեղին քարտի։
Այժմ «Օլիմպիակոս»-ը 6 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատար չորս թիմերից մեկն է։