DEMYC-ի նախագահը Սերժ Սարգյանին է փոխանցել կազմակերպության՝ Ցեղասպանությունը դատապարտող բանաձևը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ին ընդունել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC)ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Սերժ Սարգսյանը ողջունել է տասնվեց երկրից Հայաստան ժամանած մոտ հիսուն երիտասարդներին, ովքեր այս օրերին Երևանում մասնակցում են կազմակերպության խորհրդի հավաքին, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Կազմակերպության նախագահ Խավիեր Հուրտադո Միրան հանդիպման ժամանակ բանաձևը փոխանցել է Հանրապետության Նախագահին:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր համար շատ կարևոր է մշտապես շփվել երիտասարդական շրջանակների հետ, որովհետև դա լավ հնարավորություն է ծանոթանալու առաջնորդների նոր սերնդի հետ:

«Վստահ եմ՝ կանցնի որոշ ժամանակ, և ձեզնից շատ-շատերին կտեսնենք եվրոպական կարևոր հարթակներում լուրջ հարցեր քննարկելիս: Գիտեմ, որ ընդունել եք Ցեղասպանությունը դատապարտող բանաձև, ինչի համար և՛ ուրախ եմ, և՛ շնորհակալ: Շնորհակալ եմ, որովհետև այդ խնդիրը հայ ժողովրդի համար՝ Հայաստանում ապրող և աշխարհի բոլոր ծայրերում, շատ կարևոր է: Ուրախ եմ, որովհետև երիտասարդ սերունդն էլ է շատ լավ պատկերացնում, թե ինչի կարող է հանգեցնել անպատժելիությունը, անտարբերությունը և ուրախ եմ, որ դուք կարևորում եք ապրել ցեղասպանություններից, մարդկության դեմ հանցագործություններից զերծ աշխարհում: Դա չափազանց կարևոր է: Վաղը, երբ դուք կլինեք ղեկավարներ, հիշե՛ք, որ Երևանում ընդունել եք շատ կարևոր բանաձև և հավատարի՛մ մնացեք ձեր համոզմունքին»,-երիտասարդներին ուղղված խոսքում ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը ցավով է նշել, որ աշխարհում, այդ թվում ՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ նման հանցագործությունների վտանգ դեռևս գոյություն ունի, և դրա դեմ պայքարն այսօր էլ արդիական է:

Երիտասարդները Նախագահ Սերժ Սարգսյանին վստահեցրել են, որ այդ պայքարում իրենք էլ, ինչպես այս օրերին Հայաստան ժամանած բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր կազմակերպությունների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ, հայ ժողովրդի կողքին են, և իրենց աջակցությունը շատ ազնիվ ու անկեղծ է:

Հանդիպման ընթացքում Նախագահը պատասխանել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայոց ցեղասպանությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Հայաստանի եվրոպական օրակարգին, ինչպես նաև միջազգային արդի մարտահրավերներին, դրանք համատեղ հաղթահարելու հնարավորություններին և մի շարք այլ թեմաների:

Հայերեն Русский

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով

Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ

Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ