ՄՈՆՏԵՎԻԴՈ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման գլխավոր արարողությանը Մոնտեվիդոյում մասնակցել է Ուրուգվայի ողջ քաղաքական էլիտան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, միջոցառմանը մասնակցել են երկրի նախագահ Տաբարե Վասկեսը, փոխնախագահ Ռաուլ Սենդիկը, նախկին նախագահ Խոսե Մուխիկան: «Հայոց ցեղասպանությունը մարդկային տեսակի ամենասարսափելի քայքայումն է, ամենահրեշավոր քայլը»,-իր ելույթում շեշտել է Ռաուլ Սենդիկը:
Հիշատակի միջոցառման ժամանակ բարձրաստիճան հյուրերը խոսել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին եւ քննադատել Թուրքիայի ժխտողական կեցվածքը:Ուրուգվայն առաջին պետությունն է աշխարհում, որ 1965թ. Ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Լուսանկարները` Արփի Հոչաչանյանի ֆեյսբուքյան էջի