Սպորտ

Մարսելի «Օլիմպիկ»-ի երկրպագուները տրիբունայում պարզել են Հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառ

1 րոպեի ընթերցում

Մարսելի «Օլիմպիկ»-ի երկրպագուները տրիբունայում պարզել են Հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառ

ԵՐԵՎԱՆ, 25ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրի Մարսելի «Օլիմպիկ»-«Լորյան» մեկնարկից առաջ մարսելյան ակումբի երկրպագուները տրիբունաներում պարզել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաստառ և Հայաստանի եռագույնը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ պաստառը կրել է հետևյալ խորագիրը՝«1915-2015. այլևսերբեք չպետք է կրկնվի»:

Մրցավեճից հետո «Օլիմպիկ»-ի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանըմոտեցել է երկրպագուների սեկտորին և շնորհակալություն հայտնել աջակցության համար:

Երիտասարդ Անդոնյանը հայտավորված է եղել մրցավեճին, սակայն խաղադաշտ դուրս չի եկել: «Օլիմպիկը» ցավալի պարտություն է կրել 3:5 հաշվով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում