Ֆրանսիայի վարչապետը կոչ է արել արագացնել Ցեղասպանության միջազգային ճանաչումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում՝ Կոմիտասի արձանի առջև ապրիլի 24-ի երեկոյան տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն, որին ներկա են եղել նաև Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը և Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, Մանուել Վալսը նշել է, որ բոլորի առաջնային պարտքն է առերեսվել իրականությանն ու իրականացված հանցագործությանը և փաստել, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացվածը ցեղասպանություն էր: Ֆրանսիայի վարչապետը Փարիզի կենտրոնում տեղի ունեցած արարողությունը որակել է պատմական և հիշեցրել, որ Ֆրանսիան մշտապես եղել է զոհերի ժառանգների կողքին: Ներկաները ողջունել են Վալսի հայտարարությունը և ծածանել Հայաստանի եռագույնն ու «Հիշողություն, արդարություն և փոխհատուցում» վերտառությամբ պաստառներ:

Ֆրանսիայի վարչապետն ընդգծել է նաև, որ այսօր էլ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող դեպքերի հետևանքով զոհ են գնում բազմաթիվ քրիստոնյաներ և կոչ արել զգոն լինել հատկապես սիրիահայերի նկատմամբ. «Կրկին մարդիկ հալածվում են, որովհետև հայ են»:

Իր հերթին, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն նշել է, որ առաջիկա երեքշաբթի Փարիզում բացվելու է ցեղասպանությանը նվիրված մեծ ցուցահանդես, որը բաց կլինի բոլորի համար: Հիդֆալգոն նաև կարևորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի արագացումը և հայտնել իր աջակցությունը դրա ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման գործում:

Կոմիտասի արձանի մոտ տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ, ընդհանուր առմամբ, շուրջ 10 հազար մարդ:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան