Հանրապետության հրապարակից մեկնարկեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրվածջահերով ավանդական երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երթին մասնակցում են բազմահազար երիտասարդներ, տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ուսանողական միությունների ներկայացուցիչներ:

Երթի մեկնարկից առաջ, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և որպես բողոքի նշան այրեցին Թուրքիայի պետական դրոշը` իրենց զայրույթը հայտնելով այդ երկրի ժխտողական քաղաքականության դեմ: Երթի մասնակիցներն իրենց միասնությունն ու իրավունքներին տեր լինելու վճռական կամքն են արտահայտում` պահանջելով, որպեսզի Թուրքիան և միջազգային հանրությունը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչեն որպես Հայոց ցեղասպանություն: Երևանում ջահերով երթն անցկացվում է 16-րդ անգամ:

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը երիտասարդներին կոչ արեց չդադարեցնել պայքարը: «Այսօր աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի վրա և, մասնավորապես, ձեր երիտասարդների: Մենք ոչ ոքի թշնամի չենք համարում, բայց նաև թույլ չենք տա, որ որևէ պետություն մեր իրավունքների հաշվին առաջ գնա: Թուրքիան ընդունելու է իր պատասխանատվությունը, և մենք վերակագնելու ենք մեր իրավունքները: Պետք է պարզապես շարունակել պայքարը հանուն ավելի լավ Հայաստանի»,- նշեց Մանոյանը, ով վառեց առաջին ջահը և փոխանցեց երիտասարդներին:

Այս տարի փոխվել է ջահերով երթի երթուղին և օրը: Ամեն տարի երթն անցկացվում էր ապրիլի 23-ին, իսկ 100-րդ տարելիցին այս տեղափոխվեց ապրիլի 24-ը: Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից, ապա երթի մասնակիցներն անցել են Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ֆրանսիայի հրապարակ-Բաղրամյան պողոտա-Բարեկամության հրապարակ-Կիևյան փողոց-Կիևյան կամուրջ-Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-Ծիեռնակաբերդ երթուղով:

Հայերեն English Русский

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres