Շախմատի աշխարհի առաջնության մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի թիմային առաջնություն մասնակից թիմերի ներկայացուցիչները և Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներն իրենց հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի շախմատի հավաքականը թիմի առաջատար Լևոն Արոնյանը և հավաքականի մյուս անդամները՝ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը և Վլադիմիր Հակոբյանն այցելեցին Ծիծեռնակաբերդ: Աշխարհի առաջնության մասնակից բոլոր 10 թիմերն իրենց ներկայացուցիչներն են ունեցել Ծիծեռնակաբերդում:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ին Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին մոտ երկուսուկես միլիոն հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեցին 1915-1923 թթ., իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 43 նահանգներ, Եվրոխորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, այլ հեղինակավոր կազմակերպություններ:

Հայերեն Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար